ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News
Այսօր Ոստիկանության ծառայողները շրջայց կատարելու ժամանակ Նոր Նորք վարչական շրջանում նկատել են առանց համարանիշների Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենա: Ոստիկանները պարզել են, որ նշված ավտոմեքենան ապրիլի 26-ին Արարատի մարզում առևանգվել է, ինչի առթիվ էլ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Կայքի տեղեկություններով՝ հայտնաբերված Porsche Cayenne-ը պատկանում է Արարատի մարզի Նորաշեն գյուղի գյուղապետի պաշտոնակատար, «Իմ քայլը»–ի անդամ Արտակ Հարությունյանի եղբորը՝ 33-ամյա Պետիկ Հարությունյանին, ում ավտոմեքենան առևանգելուց առաջ դանակահարել էին:
Ըստ կայքի՝ Արարատի մարզի ոստիկանները պարզել են ավազակային հարձակում կատարող կասկածյալների ինքնությունը: Նրանք են՝ Արարատի մարզի բնակիչ, 39-ամյա Վարդան Մ.-ն և Երևանի բնակիչներ, 28-ամյա Երջանիկ Կ.-ն և 26-ամյա Դավիթ Կ.-ն: Վերջիններս հարազատ եղբայրներ են:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
--00--ԱՀ