ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
Կայացել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ընդլայնված ձևաչափով հանդիպումը։
«Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցության դաշնակցային բնույթը կանխորոշում է այն խնդիրների շրջանակը, որոնք մենք համատեղ հասցեագրում ենք` ի շահ մեր ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդման և անվտանգության, խաղաղության ու կայունության պայմաններում մեր երկրների զարգացման»,- հայտարարել է Արա Այվազյանը։
Հիշեցնենք, որ նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանի և աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովի հանդիպում։
--00—ԼՄ