ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հայտնելով, որ դիվանագիտական խողովակներով տեղեկացրել է Ադրբեջանում մեկնարկող զորավարժությունների մասին:
«Հայաստանի սահմաններին լարված ճգնաժամային իրադրության պայմաններում, Ադրբեջանում այսօր մեկնարկում է լայնամասշտաբ զորավարժություններ: Մեր ունեցած բոլոր դիվանագիտական խողովակներով փոխանցել ենք նաև այս տեղեկությունը՝ որպես թշնամու սադրանքների շարունակություն և տարածաշրջանի խաղաղության ու կայունության սպառնալիք»,-գրել է Մարուքյանը:
Հիշեցնենք, որ Սյունիք մարզումիրադրությունը դեռ չի լուծվել: Ադրբեջանցի զինվորականները հրաժարվում են հետ քաշվել ելման դիրքեր, և այս պահին գտնվում են հայկական տարածքից մոտ 3-4 կիլոմետր ներս՝ Սև լճի և Մեծ Իշխանասարի հատվածում:
--00—ԼՄ