ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վերջերս սոցիալական ցանցերում և դեղին մամուլում հայտնվեցին պատվիրված
հոդվածներ այն մասին, որ իբր Բարգավաճ Հայաստանը կոալիցիա կկազմի գործող
իշխանությունների հետ:
Մենք բազմիցս հերքել ենք այս տեղեկությունները, քանի որ գիտենք, թե ում
կողմից են տարածվում այդ ստահոդ լուրերը:
Եվ այսպես, հատկապես նրանց համար, ովքեր այնուամենայնիվ կրկին տարածում են
այս կեղծ լուրերը.
1.Բարգավաճ Հայաստանը գնում է ընտրությունների՝ առանց որևէ կոալիցիայի:
2.Բարգավաճ Հայասատանը քաղաքականության մեջ է արդեն 15 տարի և միշտ
բարձրագույն դիրք է զբաղեցնում Հայաստանի քաղաքական դաշտում:
3.Բարգավաճ Հայասատանը, ունենալով երկար տարիների դրական փորձ և
արհեստավարժություն, կարող է կարճաժամկետ ժամանակահատվածում լուծել մեր
երկրի և ժողովրդի առջև ծառացած խնդիրները:
4.Մենք գնում ենք ընտրությունների՝ հաղթելու, և ո՛չ թե մենք պետք է որևէ
մեկի հետ ինչ-որ կոալիցիաների մասին մտածենք, այլ՝ ընդհակառակը:
Հանգիստ նստեք ձեր տեղերում և զբաղվեք ձեր գործերով»:
--00--ԱԹ