ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Մարտի 30-ն Արցախում լռության օր է, մարտի 31-ին նախագահական և խորհրդարանական ընտրություններ են:
Ընտրական օրենսգրքի համաձայն՝ մարտի 30-ին՝ կեսգիշերից սկսած, քարոզն արգելված է, որպեսզի ընտրողները հնարավորություն ունենան առանց որևէ ճնշման մտածել՝ քաղաքական ո ՞ր ուժին են տալու իրենց քվեն:
Նշենք, որ, կորոնավիրուսի տարածման ռիսկով պայմանավորված, Արցախի նախագահի և պատգամավորի թեկնածուները նախընտրական քարոզարշավի վերջին շրջանում ձեռնպահ են մնացել փակ հանդիպումներից։
Արցախի ընտրությունները լուսաբանող հայաստանցի լրագրողները ևս նախքան Արցախ մեկնելը կորոնավիրուսի թեստ են հանձնել:
Քարոզարշավի վերջին օրը՝ մարտի 29-ին, նախագահի թեկնածուները Արցախի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում մասնակցել են բանավեճի, որի ժամանակ հնարավորություն են ունեցել միմյանց 2 հարց ուղղելու: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացրել է նաև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ իր տեսլականը:
Այսպիսով, մարտի 31-ի համապետական ընտրություններին մասնակցելու են նախագահի 14 թեկնածուներ, որոնցից կընտրվի Արցախի 4-րդ նախագահ, իսկ Ազգային ժողովի ընտրություններին՝ 10 կուսակցություն և 2 կուսակցությունների դաշինք, որոնցից էլ կձևավորվի նոր խորհրդարան։