ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ իտալական մամուլում լույս են տեսել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի դիրքորոշումները պարունակող հոդվածներ՝ ի պատասխան Ադրբեջանի առաջին փոխնախագահի օգնական էլչին Ամիրբայովի՝ Արցախյան հիմնախնդրի առնչությամբ ավելի վաղ արված մեկնաբանությունների։
«Հոդվածներում արտացոլված են ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներխուժման, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարության հայատյաց քաղաքականության, Արցախի քրիստոնեական ժառանգության հանդեպ իրականացվող մշակութային ցեղասպանության դատապարտելի փաստերը։ ՀՀ դեսպանն ընթերցողի համար հարցադրումներ է հնչեցնում Ադրբեջանի նախագահի վերջին շրջանի սադրիչ հայտարարությունների ու քայլերի մասին, որոնք էլ ավելի են վտանգում տարածաշրջանի փխրուն կայունությունը»։
--00--ԿԿ