ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Մայիսի 19-ի երեկոյան կայացել է ՀՀ և ՌԴ ՊՆ ղեկավարներ Վաղարշակ Հարությունյանի Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցը, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Ըստ գերատեսչության՝ Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական ԶՈՒ սադրանքների արդյունքում ստեղծված իրադրությունը և հայկական կողմի գործողությունները, նա շեշտել է, որ ոտնձգությունները ՀՀ ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են և ադրբեջանցի զինվորականները պարտավոր են վերադառնալ ելման դիրքեր։
Քննարկվել է նաև ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելության ընթացքը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք այլ հարցեր։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն ևս Հարությունյան-Շոյգու հեռախոսազրույցի մասին հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից առաջադրանքների կատարման շրջաններում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
--00—ԼՄ