ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Ռեյկյավիկում Կանադայի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարներ Մարկ Գառնոն և Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այդ մասին հայտնել է Կանադայի ԱԳՆ-ն, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Մարկ Գառնոն ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Կանադան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին թուլացնել լարվածությունը, ապա ներկայացրել նաև Ղրիմի վերաբերյալ Օտտավայի հայտնի դիրքորոշումը, մտահոգություն է հայտնել ուկրաինական սահմանի երկայնքով ռուսական զորքերի՝ վերջերս տեղի ունեցած տեղաշարժերի առնչությամբ, ինչպես նաև կոչ արել Մոսկվային ազատ արձակել դատապարտյալ Ալեքսեյ Նավալնուն։
--00—ԼՄ