ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
5 օրից սպառվում է ժամկետը, որի ընթացքում կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել հունիսի 20-ի ընտրություններին մասնակցության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Սրանով պայմանավորված այս օրերին բոլոր քաղաքական ուժերը զբաղված են նախընտրական ցուցակների ճշգրտմամբ, կազմմամբ, խմբագրմամբ:
«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում եւս ցուցակը դեռ վերջնական տեսքի չի բերվել. այնուամենայնիվ գրեթե հստակ է, թե ովքեր են լինելու ցուցակի առաջին 5 կանայք:
ՔՊ ցուցակի առաջին կինն այս անգամ հավանաբար կլինի Լիլիթ Մակունցը. 2018-ի ընտրություններին առաջին կինը Լենա Նազարյանն էր: Նազարյանն այս անգամ հավանաբար կլինի երկրորդ կինը: Նրանց հաջորդելու են Արփի Դավոյանը, Մարիա Կարապետյանը: ՔՊ ցուցակի 15-րդ համարը՝ կամ 5-րդ կին թեկնածուն հավանաբար կլինի Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
--00—ՄՀ