ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ալիևը վերջին 1 շաբաթում ՀՀ-ից տարածքներ չի խլել։ Ենթադրում եմ, որ Նիկոլն ամեն ինչ ստորագրել է (էն որ ասել էր ստորագրելու է)։ Էլի հայրենիք է տվել։ Միակ ձևը նիկոլական հողատվությունից խուսափելու համար հունիսի 20-ին նրա ՔՊ-ին ու նրանց հարող այլ քաղաքական ուժերին 0 ձայն տալն է։
Առ այսօր հրապարակվել է միայն 1 փաստաթուղթ (նոյեմբերի 9-ի հայտարարությունը)։ Մինչդեռ ստորագրվել, բայց չեն հրապարակվել առնվազն ևս 2 փաստաթուղթ։ ՈՉ նիկոլական ուժերի իշխանության գալու դեպքում նրանք առոչինչ են համարելու չհրապարակված փաստաթղթերը։ Հայ ժողովուրդ, կողմնորոշվիր։ 0 ձայն նիկոլի ՔՊ-ին և նրանց հարող ուժերին»։
--00--ԱԹ