Մեր հաղթանակի դեպքում պետական բարձր պաշտոնի հավակնողները բժշկական ստուգում կանցնեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

Վանեցյան

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` ներկայացնելով, թե հաղթանակի պարագայում իրենց դաշինքն օրենսդրական ինչ փոփոխություններ է նախաձեռնելու:

«Հաղթանակից հետո մեր դաշինքն անպայման նախաձեռնելու է օրենսդրական փոփոխություններ` ամրագրելով, որ պետական բարձր պաշտոնի հավակնող անձինք այսուհետ պարտադիր պետք է բժշկական ստուգում անցնեն ալկոհոլիզմի, թմրամոլության և հոգեկան շեղումների տեսանկյունից»,- գրել է նա:

--00--ԱԹ