ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել։
«Տոները երբեմն տարօրինակ անուններ ունեն՝ երեխաների պաշտպանության օրը տարվա բոլոր օրերը պիտի լինեն՝ երեխաներին սիրելու, անվտանգ ու երջանիկ մանկություն ապահովելու օրեր:
Իբրև երեք երեխաների հայր՝ գիտեմ, թե ինչ երջանկություն են երեխաները ու ինչ պատասխանատվություն ունեն ծնողները երեխաների համար՝ ճիշտ ինչպես Հայրենիքի, որ պիտի սիրես ու պաշտպանես»,-նշվում է ուղերձում:
--00—ԼՄ