ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News
Հանրային հեռուստատեսությունը կտրականապես հրաժարվեց արտագնա հարցազրույց կազմակերպել Ռոբերտ Քոչարյանի հետ: Այս մասին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վիկտոր Սողոմոնյանը:
«Ի սկզբանե պայմանավորվածություն կար, որ հարցազրույցը պետք է տեղի ունենա Քոչարյանի համար տեղում և ժամանակ: Ժամանակը ֆիքսված էր: Սակայն հետո ՀՀՌ-ի ղեկավարությունը կտրականապես հայտարարեց, որ արտագնա հաղորդումն անհնար է»,- նշեց Վիկտոր Սողոմոնյանը:
Դաշինքի ներկայացուցիչը նշեց, որ ստուդիական մամուլի ասուլիս նույնպես չի կայանա։ Ինչ վերաբերում է բանավեճերին, ապա դրանք, ըստ նրա, կորցրել են իմաստը:
«Նիկոլ Փաշինյանի հետ նույն ստուդիայում գտնվելն արդեն խայտառակություն է»,- եզրափակեց Սողոմոնյանը:
--00--ԱՀ