ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում պահանջել է հերքում տարածել հրավառության մասին լուրի համար:
««Արմենիա» հեռուստաալիքն այսօր առավոտյան ակնհայտ կեղծ տեղեկություն է տարածել այն մասին, թե «Քաղաքացիական պայմանագիրը» երեկ հաղթանակից հետո հրավառություն է կազմակերպել:
Պահանջում եմ անհապաղ հերքում տարածել, կամ կձեռնարկվեն օրենքից բխող համապատասխան քայլեր»,-գրել է նա և կից հավելել #ՎերջԹավիշին հեշտեգը:
--00—ԼՄ