ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս շարունակել դիմակ կրել՝ նույնիսկ եթե պատվաստվել եք։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:
«Նույնիսկ եթե դուք պատվաստվել եք, դուք պետք է դիմակ կրեք: Քանի որ պատվաստված մարդը եթե նույնիսկ չհիվանդանա, վարակն ամեն դեպքում անցնում է նրա օրգանիզմով և կարող է փոխանցվել մեկ այլ անձի», - ասել է Վույնովիչը։
--0--ԿԿ