ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկա քաղաքական վերադասավորումների արդյունքում, ամենայն հավանականությամբ, կհեռանա պաշտոնից։
24News-ի աղբյուրները հայտնել էին, որ Փաշինյանն ու իշխող թիմը դժգոհ են Մարությանի գործունեությունից, և առաջիկայում իշխանությունը քաղաքապետի պաշտոնի համար կներկայացնի Տիգրան Ավինյանի թեկնածությունը։
Իսկ Մարությանի գործունեության վերաբերյալ իշխանության դժգոհությունն աստիճանաբար ջրի երես է դուրս գալիս։
Մասնավորապես, երեկ ՀՀ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե շատ է ցավում, որ Հայկ Մարությանն այդպիսի կեցվածք ունեցավ ընտրություններից առաջ, և որպես ՔՊ-ի ու «Իմ քայլի» կողմից առաջադրված քաղաքապետ՝ նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց ՔՊ-ին։
«Քվեն, որով Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որն արդեն երկրորդ անգամ ձևավորել է կառավարություն»,-ասել էր Հարությունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ