ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News
Ոչ ոք հետաքրքված չէ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի խորացմամբ․ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ռուսաստանն իր որոշակի դերակատարումն է ունեցել այս ճգնաժամի կարգավորման գործընթացում։ Ոչ ոք շահագրգռված չէ դրա խորացման հարցում․ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը, ոչ էլ առավելևս Լեռնայի Ղարաբաղի բնակիչները»,- այս մասին ուղիղ եթերում հայտարարել է Պուտինը։
Ըստ Պուտինի՝ անհնար է ամբողջ ժամանակ ապրել այն անհանգստությամբ, որ հակամարտությունը կվերսկսվի: Դա հասկանում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարները և, որ բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, կան մի շարք հարցեր։
--00—ՄՀ