ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News
Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը այն քչերից է, որը այս իշխանության օրոք ձերբակալվեց, ապա կալանավորվեց եւ մինչեւ այժմ գտնվում է կալանքի տակ։
Վերմիշյանիփաստաբանները տեղեկացնում են՝ նա 510 օր է ինչ գտնվում է ապօրինի կալանքի տակ գտնվող, Վերմիշյանին համարում են քաղբանտարկյալ։
Պաշտպանները բարձրաձայնում են նաեւ նրա առողջական խնդիրների մասին, սակայն տարբեր ատյաններում շարունակում են նախկին պաշտոնյային թողնել կալանավորված։
Հիշեցնենք, որ Վերմիշյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու և խարդախություն կատարելու մեջ։
--00—ՄՀ