ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News
Քիչ առաջ «Պատիվ ունեմ» դաշինքը Սահմանադրական դատարան է մուտքագրել ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումը: Այս մասին 24News-ին տեղեկացրեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:
Նշենք, որ այսօր լրանում էր ընտրության մասնակցած քաղաքական ուժերի Սահմանադրական դատարան դիմելու և ընտրության արդյունքները վիճարկելու ժամկետը:
Այսօր ՍԴ դիմումներ են ներկայացրել նաև «Հայաստան» դաշինքը, «Հայոց Հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունները։
Խորհրդարան անցած «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները Սահմանադրական դատարան են դիմել առանձին հայցով:
--00--ԿԿ