Անհրաժեշտ է, որ կարողանանք ավելի մատչելի դարձնել ոռոգման արդիական տեխնոլոգիաները

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒLԻՍԻ 3,  24News

Խոջոյան

Քննարկեցինք ոռոգման համակարգերի արդիականացման, պետական աջակցության ծրագրերի ընդլայնման, ոռոգման համակարգերի ներդրման և առավել կիրառելի դարձնելու առկա խոչընդոտները հաղթահարելու հնարավոր ուղիների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ 

«Քննարկմանը մասնակցել են ոռոգման գործընթացում ներգրավված շուրջ երկու տասնյակ կապալառուներ, արտադրողներ, մատակարարներ և ֆերմերներ։

Շատ եմ կարևորում Հայաստանում ոռոգման համակարգերի առավել մասսայական կիրառելիությունը։ Կլիմայական փոփոխություններով պայմանավորված բարձր ջերմաստիճանի պատճառով ջրօգտագործման, ոռոգման գործընթացում խնդիրներ միշտ էլ կարող են առաջանալ։ Անհրաժեշտ է, որ մենք կարողանանք ադապտացվել, ավելի մատչելի և մասսայական դարձնել արդիական ոռոգման տեխնոլագիաները և ապահովել դրանց կիրառելիությունը մեր իրականության մեջ»:

--00—ՄՀ