ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News
Այսօր մեկնարկեցինք հանրակրթության նոր չափորոշիչների փորձարկման գործընթացը՝ սկսելով ուսուցիչների, տնօրենների և փոխտնօրենների վերապատրաստումները Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Շնորհակալություն բոլոր գործընկերներին, կառույցներին, որոնց հետ աշխատում ենք որպես մեկ մեծ թիմ՝ հանրակրթության բովանդակային փոփոխությունը տեղ հասցնելու և իրագործելու համար»,- գրել է Անդրեասյանը։
--00--ԱՀ