ԵՐԵՎԱՆ, ՀՈւLԻՍԻ 7, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի հանդիպման ժամանակ կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, բայց որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ Այս մասին լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ղարաբաղը կքննարկվի, ռուս զինվորականների հարցը, որոնք այնտեղ են տեղակայված, երկկողմ հարաբերությունների օրակարգը, բայց փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում», - ասել է նա։
--00—ՄՀ