ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News
Այս շաբաթ դեսպան Թրեյսին հանդիպել է «Հայաստան» դաշինքի կազմում ընդգրկված կուսակցությունների ղեկավարներին՝ քննության առնելու հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին հաջորդած զարգացումներն ու հետագա առաջնահերթությունները։ Այդ մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։
Ըստ հաղորդագրության՝ դեսպան Թրեյսին ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է հայաստանյան բարեփոխումների օրակարգին և հանձնառու է ամրապնդել ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ գործակցությունը։
Դեսպանը նաև ընդգծել է կառուցողական ընդդիմության, իրավունքի գերակայության և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ հարգանքի կարևորությունը։
--00—ԼՄ