ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Հայաստանում դիվանագիտական առաքելության ղեկավար Լին Թրեյսիին Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրելու մտադրության մասին։ Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Այսօր նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ մտադիր է Լին Թրեյսիին առաջադրել Ռուսաստանի Դաշնությունում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում»,- ասվում է փաստաթղթում։
--00--ԱՀ