ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ դատարանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել իմ՝ որպես դատավորի և ԲԴԽ նախագահի իրավունքների և օրինական շահերի խախտումները:
«Երեկ ստացա դատարանի օրինական ուժի մեջ մտած ծավալուն որոշումը, որով դատարանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել իմ՝ որպես դատավորի և ԲԴԽ նախագահի իրավունքների և օրինական շահերի խախտումները:
Վստահ եմ, որ դատավոր Դավիթ Հարությունյանի բարձր պրոֆեսիոնալիզմը տեսանելի է ոչ միայն ինձ, այլև անկողմնակալ ու կողմնակալ անձանց»,-գրել է Ռուբեն Վարդազարյանը։
--00—ԼՄ