ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները մարտական վարժանքների շրջանակում մշակել են մի շարք ուսումնական առաջադրանքներ՝ խաղաղապահ ստորաբաժանումների ուսումնական ծրագրին համապատասխան:
Զորավարժարանում գործողությունների ընթացքում ռազմական անձնակազմը կատարելագործել է ականանետերը մարտական և արշավային վիճակի բերելու հմտությունները: Ինչպես նաև գնդացրորդները մշակել են կրակելու ժամանակ հաշվարկների համահունչությունն ու արագությունը՝ կոորդինատներով թիրախին ուղղելով և կրակելու պարամետրերը փոխելիս:
Եզրափակիչ փուլում զինծառայողները կրակային պրակտիկ վարժանքներ են կատարել կրակային փակ դիրքերից տարբեր տիրույթներում դիտարկվող և չդիտարկվող թիրախների ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ, ռուսական խաղաղապահ զորակազմի շուրջ 150 զինծառայող է ներգրավված մարտական պատրաստությանը:
--00—ՄՀ