ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News
«Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը քաղաքականապես ապաշնորհ երևույթ են, քայլելով երկիր չեն կառավարում»,- այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը։
Նրա համոզմամբ՝ իշխանությունը պատերազմ է հայտարարել մշակույթին և արվեստին՝ թատրոնը փաստացի տանելով կազմալուծման։
Սամսոմյանը չբացառեց, որ, հնարավոր է, թատրոնը տրորել է իշխանության ոտքը, իսկ հիմա ինչ֊որ մեկը ընդհատակից վրեժ է լուծում։
«Եթե Ռուսաստանից մի բարի քեռի զանգի ու ասի` հանգիստ թողեք թատրոնը, հարցը կլուծվի»,-հավելեց մեր զրուցակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում։