ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրված Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը կողմ է քվեարկելու: Այս մասին խորհրդարանում հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:
Նա համոզմունք է հայտնել, որ իրենց պայքարակից ընկերը լավագույնս կներկայացնի ժողովրդի շահերը ԱԺ նախագահության կազմում:
Նշենք, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի թեկնածությունն առաջադրել է «Հայաստան» խմբակցությունը:
--00--ԱԹ