ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 8-ին, ժամը 15։58-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում գտնվող «Տաթևեր» ճոպանուղու խափանման հետևանքով շարժակազմն արգելափակվել է բարձրության վրա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ճոպանուղու աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են տարահանման աշխատանքներ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ճոպանուղու խափանման հետևանքով մի քանի տասնյակ մարդ մնացել է օդում:
--00--ԱԹ