ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News
Երևանի ավագանին արտահերթ նիստի ժամանակ որոշեց համայնքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի ֆոնդային մասից 72 մլն դրամով Խանջյան փողոցում պոմպակայան ձեռք բերել:
Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ հաշվի առնելով ՀՀ սնանկության դատարանի 2021 թվականի փետրվարի 26-ի վճիռը՝ «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲ ընկերության սնանկ ճանաչվելու վերաբերյալ, և նույն դատարանի 2021 թվականի հուլիսի 29-ի որոշումը՝ գույքն ուղղակի գործարքով վաճառելու թույլտվություն տալու վերաբերյալ, նախատեսվում է Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի ֆոնդային մասից հատկացնել 72 մլն 500 հազար դրամ՝ Խանջյան 2/6 հասցեում գտնվող պոմպակայանի ձեռք բերման նպատակով։
Որոշումն ընդունվեց 36 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ» ձայներով:
--00—ՄՀ