ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24 News
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա՝ հունվարի 10-ի նիստում որոշեց Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանի մանդատը տալ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու՝ Արմեն Սուրենի Մանուկյանին:
--00—ՄՀ