ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News
Այս պահին Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի դիմաց, մեծ թվով ոստիկաններ են կուտակվել։
Մեր աղբյուրի տեղեկության համաձայն՝ խորհրդարանի դիմաց խմբված ոստիկանները մարզային ոստիկաններ են, մասնավորապես՝ Կոտայքից և Արարատից են։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նիստն այսօր թեժ է ընթանում։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ պատգամավորներ Արմեն Ռուստամյանին և Ագնեսա Խամոյանին նախազգուշացում հայտարարելուց հետո նիստերի դահլիճում լարվածություն է սկսվել, որը վերածվել է հրմշտոցի։ Ալեն Սիմոնյանը պահանջել է անջատել ուղիղ եթեր է և ներս է հրավիրել անվտանգության աշխատակիցներին։
--00—ԼՄ