ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է ԱՀԿ պարզաբանումը՝ կրծքով կերակրելու ժամանակ COVID-19-ի դեմ պատվաստման վերաբերալ:
«Կրծքով կերակրելն օգտակար է կանանց և երեխաների առողջության համար, ուստի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ չի տալիս կրծքով կերակրելը դադարեցնել պատվաստման պատճառով:
Քանի որ այսօր COVID-19-ի դեմ առկա պատվաստանյութերը կենդանի վիրուս չեն պարունակում, կենսաբանական կամ կլինիկական առումով պատվաստանյութերը նորածնին վտանգ չեն ներկայացնում»,- հայտնում են ԱՆ-ից:
--00--ԱԹ