ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
Պայմանավորվածության համաձայն՝ առավոտյան ադրբեջանական կողմը Եղցահողի սահմանից իրենց առաջխաղացած դիրքից հետ են նահանջել։ Այս մասին 24News-ին տեղեկացրեց Շուշիի շրջանի Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը:
«Ադրբեջանական կողմը մոտ 1 կմ առաջխաղացում էր ունեցել, և դիրքերում ինժեներական աշխատանքներ էին իրականացվել, այժմ հետ են վերադարձել նախկին դիրքերը։ Ռուս խաղաղապահների կողմից կատարվում է այցելություն, պայմանավորվածության համաձայն՝ մոտ օրերին պետք է մշտական հերթապահություն իրականացվի»,- ասաց նա։
Նշենք, որ, երկկողմ պայմանավորվածության համաձայն, ՊԲ զինծառայողները Եղցահողի դիրքերից դուրս էին բերվել, ադրբեջանական զինված ուժերը ևս պետք է հետ քաշվեին, և սահմանը պետք է հսկեին ռուս խաղաղապահները, սակայն հայկական զորքի հեռանալուց հետո ադրբեջանցիները 1 կմ առաջխաղացում էին ունեցել:
--00—ԼՄ