ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ COVID-19 համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ճանապարհային ոստիկանության վարչական մասի շենք, ինչպես և բոլոր տարածքային ստորաբաժանումներ (ներառյալ՝ հաշվառման-քննական ստորաբաժանումներ) մուտք գործելու համար պարտադիր է կրել պաշտպանիչ դիմակ։
Առանց պաշտպանիչ դիմակի ներկայացած անձանց մուտքը ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներ սահմանափակվելու է։
Ոստիկանությունը հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները:
--00—ԼՄ