Գորիս-Կապան ավտոճանապարհին «КАМАЗ» մակնիշի ցիստեռնը գլորվել է ձորը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

Հասարակական

Օգոստոսի 23-ին՝ ժամը 19:42-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի ցիստեռնը (վարորդ՝ Շ․ Գ․, ծնված 1961 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել ձորը:

Փրկարարները վարորդին պատգարակով դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Տուժածը հոսպիտալացվել է Գորիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

--00--ԿԿ