ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
Ադրբեջանցի խաղաղապահներն ամբողջ կազմով դուրս են բերվել Աֆղանստանից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«120 ադրբեջանցի խաղաղապահ, որոնք կատարում էին իրենց ծառայողական պարտականությունները Քաբուլի միջազգային օդանավակայանում, օգոստոսի 26-ին տեղական ժամանակով 01:00-ին ամբողջ կազմով դուրս են բերվել Աֆղանստանից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ներկայումս ադրբեջանցի խաղաղապահները, նրանց զենքն ու ռազմական գույքն Անկարա է տեղափոխվել օդային ճանապարհով։ Մոտ ժամանակներս նախատեսվում է վերադարձնել այն Ադրբեջան:
--00—ՄՀ