ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News
Ռուս խաղաղապահներն ապահովել են բնակավայրերում ենթակառուցվածքների վերականգնման համար շինարարական տեխնիկա, շինանյութ և սննդամթերք տեղափոխող բեռնատար մեքենաների շարասյան ընթացքի անվտանգությունը: Ռազմական ոստիկանության զինծառայողներն ուղեկցել են մոտ 50 միավոր ավտոմոբիլային տեխնիկայից կազմված շարասյունը Շուշի-Կրամիր Շուկա և հակառակ ուղղություններով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ըստ գերատեսչության՝ Շուշի-Կրամիր Շուկա երթուղին անցնում է լեռնային տեղանքով, ինչը պահանջում է ուշադրության կենտրոնացում վարորդների և ուղեկցող անձնակազմերի կողմից: Երթուղու երկարությունը 42 կմ է, շարասյունը 5 դիտակետ է անցել:
--00—ԼՄ