ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։
ԱԱՏՄ աշխատակիցները խստացված ստուգայցեր են կատարել մանրամեծածախ առևտրի 28 կետեր, որտեղ խախտումներ չեն արձանագրվել, 6 գրասենյակներ՝ արձանագրվել է 4 խախտում, բժշկական օգնության սպասարկում իրականացնող 2 կազմակերպություններ՝ 2 խախտում, 8 դեղատներ՝ 0 խախտում, 40 հանրային տրանսպորտ՝ 5 խախտում։
Տրվել են նախազգուշացումներ։
--00--ԿԿ