ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
ԱԺ «Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածու Արթուր Ղազինյանը երրորդ անգամ չընտրվեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։
«Պարո՛ն Ղազինյան, «Հայաստան» խմբակցությունը կարող է ներկայացնել կա՛մ Ձեր, կա՛մ այլ թեկնածուի։ Կարծում եմ՝ «Հայաստան» դաշինքի քաղաքական դիրքորոշումն իրենք կարտահայտեն համապատասխան գրությամբ», - հայտարարել է նիստը նահագահող Անդրանիկ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ այսօր հրավիրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, որի շրջանակում պետք է հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեր։
--00—ԼՄ