ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
«Ռոսսելխոզնադզորը» վիրուսներ է հայտնաբերել Վրաստանից Ռուսաստան մատակարարված նեկտարինի և դեղձի խմբաքանակում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ -ի հաղորդմամբ՝ հայտնել են գերատեսչությունից։
«Առաջին անգամ վրացական ապրանքներում, որոնք մատակարարվել են Ռուսաստան, վտանգավոր կարանտինային հիվանդության հարուցիչ (Monilinia fructicola) է հայտնաբերվել: Երեք դեպքում վնասված նմուշներ են հայտնաբերվել նեկտարինի խմբաքանակում, մեկ դեպքում՝ դեղձի»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում։
«Ռոսսելխոզնադզոր»-ից նշել են, որ վիրուսի հայտնաբերման մասին ծանուցում է ուղարկվել Վրաստանի Սննդամթերքի հարցով ազգային վարչությանը:
--00—ՄՀ