ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշանակվել է Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի կողմից ստացել եմ առաջարկ` զբաղեցնել Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը։
Ելնելով իմ հարազատ ԲՈՒՀ-ի նկատմամբ պատասխանատվության զգացումից, արդի մարտահրավերների հաղթահարման գործում նոր տեխնոլոգիաների և ճարտարագիտական մտածողության կարևորությունից, մարզերում բարձրագույն ոլորտում առկա խնդրակազմերին թիրախային լուծումներ բերելու ձգտումից , ընդունել եմ առաջարկը։
Ուրախ էի վերադառնալ մի միջավայր, որտեղ կրթվել եմ 9 տարի և 17 տարի դասավանդելու պատիվ ունեցել»,- գրել է Պետրոսյանը։
--00--ԱՀ