ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի բնակարանում խուզարկություն չի կատարվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Անահիտ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել մի շարք բարձրաստիճան զինվորականների բնակարաններում, իսկ Դավիթ Տոնոյանը ձերբակալվել է։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ հաջորդը լինելու են Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը։
Սեյրան Օհանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ամիսներ առաջ հարցաքննվել է՝ վկայի կարգավիճակով։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց Յուրի Խաչատուրովի փաստաբան Անահիտ Սարգսյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ քրեական գործի շրջանակներում Խաչատուրովը չի հարցաքննվել։
Ինչ վերաբերում է հնարավոր խուզարկությունների մասին շրջանառվող լուրերին, փաստաբանը նշեց, որ իրավապահ համակարգի կողմից այնքան անիմաստ, անհիմն գործողություններ են կատարվում, որ չի էլ զարմանա։
--0--ԿԿ