ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Հոկտեմբերի 2-ին, ժամը 00.20-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 35-ամյա կինը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է անհայտ ավտոմեքենայից ընկնելու հետևանքով: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ անհայտ ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
--00--ԱԹ