ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Երկօրյա այցով ՌԴ-ում գտնվող Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը հավատում է, որ Հայաստանը Ռուսաստանի և Ռուս ուղղափառ եկեղեցու աջակցությամբ կհաղթահարի դժվար ժամանակները: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը նման տեսակետ է հայտնել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ հանդիպմանը:
«Մենք միշտ զգացել ենք Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի աջակցությունը մեր ժողովրդին և մեր եկեղեցուն: Այսօր, ինչպես հայտնի է Ձերդ սրբությանը, մեր ժողովրդի և մեր երկրի համար դժվարին ժամանակներ են: Մենք հավատում ենք, որ Աստծո օգնությամբ և մեր հավատի, ինչպես նաև բարեկամ երկրների շնորհիվ, իսկ առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ կկարողանանք հաղթահարել նաև այս փորձությունը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Մոսկվայում նախատեսված է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումը:
--00--ԱԹ