ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Երևանը մոտ ապագայում մետրոյի նոր կայարան կունենա։ Քաղաքապետարանի հայտարարած` Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման մրցույթում հաղթել է ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը։
Երևանի մետրոպոլիտենի առաջին ուղերթից շուրջ 40 տարի է անցել, և մինչ օրս մետրոն ամենահարմարավետ ու ամենաարագ փոխադրամիջոցներից մեկն է։
Վերջին անգամ մետրոյի կայարանների թիվն ընդլայնվել է 1996 թվականին, երբ շահագործման հանձնվեց Շենգավիթ-Չարբախ հատվածը։ Այնուհետ մետրոյի կայարանների թվի ավելացման մասին ներկայիս իշխանությունը սկսեց խոսել դեռ 2018թ-ից։
Մանրամասները՝ տեսանյութում։