ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահրամ Խաչատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Վահրամ Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից», - նշված է վարչապետի որոշման մեջ։
--00—ԼՄ