ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News
Աբովյան համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կառաջադրի Էդուարդ Բաբայանի թեկնածությունը։ Այս մասին 24News-ին ասաց ԲՀԿ Քաղաքական խորհրդի փոխնախագահ, նախկին պատգանավոր Միքայել Մելքումյանը:
Մելքումյանը նշեց, որ հաշվի են առել այն հանգամանքը, որ Էդուարդ Բաբայանը Գագիկ Ծառուկյանի հավատարիմ մարդկանցից է, և որ Գագիկ Ծառուկյանը մեծ ազդեցություն ունի Կոտայքի մարզում։
Նա հավելեց, որ հաշվի են առել նաև այն, որ Էդուարդ Բաբայանը որպես պատգամավորի ռեյտինգային թեկնածու մեծ թվով ձայներ էր հավաքել 2018 թվականի դեկտեմբեր 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում։
«Եթե նկատել եք, մյուս համայնքների ընտրություններին մենք չենք մասնակցել։ Աբովյանում մեր շանսերը բարձր ենք գանահատում», - ընդգծեց նախկին պատգամավորը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին խոշորացված Աբովյան համայնքում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ։