ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24 News
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի աշխատակիցների կողմից մինչև նոյեմբերի 1-ը ստուգվել է միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների պահպանումն իրականացնող 34 կապալառու կազմակերպությունների ձմեռային պահպանման պատրաստվածության աստիճանը՝ աղ ու ավազի նախնական կուտակումը, պահանջվող մեքենա-մեխանիզմների տեխնիկական վիճակը և այլն։
Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները հիմնականում պատրաստ են ճանապարհների ձմեռային պահպանմանը։
--00—ՄՀ