ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News
«Զինվորի տանը» վերականգնողական բուժում ստացող զինծառայողներն այլևս ստիպված չեն լինի հիվանդանոցից հիվանդանոց գնալ՝ ռենտգեն հետազոտության համար:
«Հայ օգնության միության» վերջին նվիրատվություններից է թվային, շարժական ռենտգեն սարքը, որը հնարավորություն է տալիս ցանկացած վայրում ստանալ թվային ռենտգեն պատկեր և անմիջապես սարքից ուղարկել այն որևէ բուժկենտրոն:
Զինվորի տան առաջին բարեկամներից է «Հայ օգնության միությունը»:
Շինարարության համար անհրաժեշտ առաջին հինգ հազար դոլարը հենց ՀՕՄ-ն է նվիրաբերել: Այսօր այս կառույցի նվիրատվությունները հարյուր հազարավոր դոլարների են հասել, ինչի շնորհիվ պարբերաբար լուծվում են վիրավորում ստացած տղաների թե՛ առողջական, թե՛ սոցիալական խնդիրներ:
--00—ԼՄ